ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով ՀՀ-ում եւ Արցախում զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է:
2022-ի հունվարի 19-ի դրությամբ անհետ կորած են համարվում 199 զինծառայող եւ 21 քաղաքացիական անձ։ Մինչ օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել գերեվարված 141 զինծառայող եւ քաղաքացիական անձ։
Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում պահվում է 44-օրյա պատերազմի ընթացքում եւ հետո գերեվարված 46 հայ: