Երբ Շիրակի դաշտավայրում հնագիտական որեւէ օջախ է բացվում, ամենաքիչը վաղ բրոնզեդարյան է։ Այստեղ գանձարան է, քայլում ենք եւ չգիտենք՝ ինչի վրա ենք քայլում։ Վերջերս հայտնաբերվել էր մ․թ․ա․ 5-րդ դարի չորսձայնանի սրինգ, որը կրաքարից պատրաստված բացառիկ մի գտածո է։ Սա պալատական գուսանների նվագարան է եղել։ Եթե 100 արհեստ Ալեքսանդրապոլում տեղ գտավ եւ զարգացավ, դրանցից մեկը աշուղությունն էր, բնականաբար, աշուղ Ջիվանու վարպետաց վարպետության օրոք, երբ խմբագրվեցին, վերաեղանակավորվեցին ավանդական, արաբա-թուրքա-պարսկական երգատեսակները գրական հայերենի հիմքի վրա։