Փարիզի քաղաքապետի՝ Եվրոպայի, միջազգային հարաբերությունների եւ Ֆրանկոֆոնիայի գծով տեղակալ Առնո Նգաչան հայտնել է, որ պոլսահայ մտավորական, «Ակոս» պարբերականի երջանկահիշատակ խմբագիր Հրանտ Դինքի անունով Փարիզում վայր կանվանակոչվի: Նա նշել է, որ հունվարի 19-ին Ստամբուլում սպանված Հրանտ Դինքի մահվան 15-րդ տարելիցն է:
Նգաչան հիշեցրել է, որ Դինքն արժանացել է Oxfam Novib մրցանակի՝ խոսքի ազատության, հայերի եւ թուրքերի հաշտեցման ուղղությամբ կատարած աշխատանքի համար: «Փարիզը հարգանքի տուրք կմատուցի նրա հիշատակին՝ քաղաքում նրա անունով վայր անվանակոչելով Փարիզ 13 թաղամասում»,- ընդգծել է փոխքաղաքապետը: