Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն կողմ է սահմանազատման գործընթաց սկսելուն։
«Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի մեկնարկին առանց որեւէ նախապայմանի»,- նշել է Բայրամովը Վիեննայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպմանը:
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Ազգային ժողովում նշել է, որ քննարկվում են պայմանները, որոնցով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողով կստեղծվի ու կսկսի աշխատել: Միրզոյանն ընդգծել է, որ հանձնաժողովի ստեղծման ժամկետները դեռեւս հստակ չեն, սակայն խոսքը մոտալուտ գործընթացի մասին է։