ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի դիտակետերում արտակարգ իրավիճակների թվի աճի պատճառով տագնապի հայտարարման դեպքում գործողություններ են մշակել:
Ըստ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Միխայիլ Եժովի՝ քանի որ վերջին ժամանակներս կողմերի սահմանազատման գծի երկայնքով արտակարգ իրավիճակների առաջացման դեպքերը հաճախակի են դարձել, խաղաղապահ զորակազմի զինծառայողները վարժանքներ են անցկացնում ժամանակակից սպառազինության եւ ռազմական տեխնիկայի օգտագործմամբ:
«Խաղաղապահները մշակում են դիրքի վրա պայմանական հարձակումը հետ մղելու տարբերակներ»,- ասել է Եժովը։
Ռուս խաղաղապահները ԼՂ դիտորդական դիրքերում «Տագնապի» պայմանական գործողությունների ժամանակ դիրքերի պաշտպանության, մայրուղին փակելու համար շարժումը դադարեցնելու, ինչպես նաեւ հրաձգային դիրքերում տեղ գրավելու կանոնավոր մարզումներ են անցկացնում: