Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, որ մարտի 11-13-ն անցկացվելու է Անթալիայի դիվանագիտական երկրորդ ֆորումը, որին մասնակցելու հրավեր են ստացել նաեւ Հայաստանը, Հունաստանը, Կիպրոսն ու Իսրայելը, իսկ 39 երկրի ԱԳՆ ղեկավարներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ ՀՀ ԱԳ նախարարությունը համապատասխան ընթացակարգով քննարկում է նախարարի՝ վերոնշյալ միջոցառումներին մասնակցության նպատակահարմարությունը։ Հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի կայացվելիք որոշումների մասին: