Հայաստանում չափահաս բնակչության գրեթե կեսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
ՀՀ առողջապահության նախարար Ավանեսյանի տվյալներով այս պահին ՀՀ-ում երկու չափաքանակով պատվաստվել է 805550 քաղաքացի կամ մեծահասակ բնակչության 35,7%-ը, առաջին չափաքանակով պատվաստվել է 987084 քաղաքացի կամ չափահաս բնակչության 43,7%-ը:
Նախարարը հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում ակտիվացել է նաեւ խթանիչ դեղաչափով պատվաստվելու գործընթացը, որն իրականացվում է երկրորդ դեղաչափը ստանալուց վեց ամիս անց: