ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Ենչային հայտնել է, որ տարածաշրջանում իրավիճակը կայուն է:
Զասը նշել է, որ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունությունը բացատրել է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններով։ Ըստ նրա՝ իրավիճակի հետագա կարգավորման համար սահմանազատման եւ սահմանագծման գործնական աշխատանք է պետք: