Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում հունվարի 21-ին մեկնարկել են Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի «Ծովային անվտանգության գոտի» համատեղ ռազմածովային զորավարժանքները:
Ըստ իրանական Mehr գործակալության՝ զորավարժություններին իրանական կողմից մասնակցում են Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի եւ Իրանի բանակի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները:
«Ծովային անվտանգության գոտի» վարժանքների պաշտոնական ներկայացուցիչ ծովակալ Մոստաֆա Թաջոդինին հայտարարել է, որ ծրագրի համաձայն կանցկացվեն զանազան մարտավարական հնարքներ, դրանց թվում՝ այրվող նավի փրկում, զավթված նավի ազատում եւ հրաձգություն ծովային թիրախների վրա ցերեկային եւ գիշերային ժամերին:
Ավելի վաղ Խաղաղօվկիանսյան նավատորմի Արեւելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Խաղաղօվկիանոսյան նավատորմի երեք նավ է ժամանել Իրանի Չաբահար նավահանգիստ՝ համատեղ զինավարժանքներին մասնակցելու համար: Նավախումբը Վլադիվոստոկից հեռավոր ռազմերթի է դուրս եկել 2021-ի դեկտեմբերի վերջին: