Ըստ թուրքական yenisafak.com-ի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անդրադարձել է Մոսկվա-Կիեւ հարաբերություններին:
Էրդողանն ասել է, որ Անկարայում ճիշտ չեն համարում Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տեղի ունեցող զարգացումները: Ըստ նրա՝ Անկարային՝ որպես երկու կողմերի հետ հարաբերություններ ունեցող երկրի, վրդովում է այն փաստը, որ տարածաշրջանում պատերազմական մթնոլորտ է։
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Անկարան ի վիճակի կլինի տարածաշրջանում խաղաղություն ապահովելու:
Ըստ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի՝ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին ու Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ քննարկելու եւ կարգավորելու տարաձայնությունները։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Էրդողանի առաջարկին, հայտարարել է, որ եթե իրենց թուրք գործընկերները կարողանան ազդել ուկրաինացիների վրա եւ մղել նրանց նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, դա կարելի է միայն ողջունել: