ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատման եւ սահմանագծման հարցում առաջընթացի հասնելը թույլ կտա էականորեն առաջ շարժվել Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում: Մոսկվան կոչ է արել հնարավորինս շուտ սկսելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատումը՝ պատրաստակամություն հայտնելով այդ գործընթացում Երեւանին եւ Բաքվին խորհրդատվական աջակցություն տրամադրելու:
ՌԴ ԱԳՆ-ն նաեւ հավելել է, որ Ռուսաստանն ակտիվ մասնակցում է ռազմագերիների վերադարձի գործընթացին: