Al Mayadeen-ի՝ Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) անդամների եւ ԻՊ-ի զինյալների միջեւ պարբերաբար շարունակվող դիմակայությունների ժամանակ գրոհայինները հարձակվել են Ալ-Հասաքայի մերձակայքում գտնվող Ալ-Սինա բանտի վրա:
Նրանք փորձել են հսկողության տակ վերցնել բանտը եւ ազատել կազմակերպության ամենավտանգավոր անդամներից 3000-ին: ԻՊ-ի երեք առաջնորդի եւ 20 զինյալի հաջողվել է բանտից փախուստի դիմել:
Արաբական SANA գործակալությունը հայտնել է, որ փախուստի դիմած ահաբեկիչները զինված են, նրանց եւ պահակների միջեւ փոխհրաձգություն է եղել, լսվել են նաեւ նռնակների պայթյուններ։
2021-ի դեկտեմբերին Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց, ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտեւը հայտարարել էր, որ ահաբեկչական խմբավորումներն ակտիվացել են ամբողջ Սիրիայում: Նա հավելել է, որ ռուսական կողմին հատկապես անհանգստացնում են ԻՊ-ի ակտիվացումը եւ նրա սադրիչ գործողությունները սիրիական անվտանգության ուժերի ներկայացուցիչների դեմ։