Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ հունական քաղաքների քաղաքապետների աջակցությամբ, ի նշանավորումն Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, հունվարի 21-ին հայկական եռագույնով են լուսավորվել Աթենքի կենտրոնական Օմոնիա հրապարակի շատրվանները, ինչպես նաեւ Հերակլիոն, Կավալա, Սերես եւ Ալեքսանդրապոլ քաղաքների քաղաքապետարանների շենքերը եւ Կրետե կղզու Խանիա քաղաքի հայտնի փարոսը:
Շատրվաններն ու փարոսը՝ հայկական եռագույնով
