Ըստ ABC News-ի՝ ԱՄՆ հետաքննությունների դաշնային գրասենյակը խուզարկություն է կատարել դեմոկրատ կոնգրեսական Հենրի Քուեյարի տանը եւ Տեխասի նրա նախընտրական շտաբում՝ Ադրբեջանին եւ ամերիկացի մի քանի գործարարների առնչվող լայնածավալ դաշնային հետաքննության շրջանակում:
Տեխասի 28-րդ կոնգրեսական շրջանը ներկայացնող Քուեյարը Կոնգրեսում է 2005-ից: Վերջին տարիներին եղել է ԱՄՆ Կոնգրեսի՝ Ադրբեջանի հետ բարեկամական խմբի համանախագահը եւ բազմիցս հանդիպել է Ադրբեջանի պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հետ։
Քուեյարի օգնականը հայտնել է, որ կոնգրեսականը պատրաստ է համագործակցելու հետաքննության հետ: