Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Ռեզա Աշտիանիի հետ։
Կողմերը կարեւորել են բոլոր ոլորտներում բարեկամ եւ մերձավոր հարեւան երկրների հետ համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։ Քննարկվել են պաշտպանության, ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներին առնչվող օրակարգային հարցեր։
Ադրբեջանի դեսպանն ու Իրանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել արդյունավետ համագործակցության հետագա ամրապնդման, այցելությունների կազմակերպման, փորձի փոխանակման ընդլայնման եւ համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ։