Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Արցախի Կարմիր Շուկա բնակավայրի մոտակա ադրբեջանական դիրքերից հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը կրակոցներ են հնչել։
Առայժմ հայտնի չէ՝ որ ուղղաթյամբ են ադրբեջանցիները կրակ բացել։ Տեղեկություններ չկան նաեւ տուժածների մասին։
Ադրբեջանի զինված ուժերը հունվարի 10-ին եւս հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ էին բացել Կարմիր Շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ: Համայնքային գործող մանկապարտեզի հարեւանությամբ այրվել էր կայանված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա։ Հրշեջ փրկարարները եւս դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում հայտնվել էին կրակոցների թիրախում։