Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 միլիոն 825 հազար 382 պատվաստում։
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ հունվարի 23-ի դրությամբ առաջին դեղաչափը ստացել է 999891 մարդ, ամբողջապես պատվաստված է 819841 մարդ, խթանիչ պատվաստանյութ է ստացել 5650֊ը։
Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստում են «Սպուտնիկ V», «Կորոնավակ», «ԱստրաԶենեկա» «Սինոֆարմ» եւ «Մոդեռնա» պատվաստանյութերով։
Առաջիկայում էլ Պորտուգալիան Հայաստանին «Pfizer» պատվաստանյութի 40 հազար դեղաչափ կտրամադրի։
Էժան դեղամիջոց աղքատ երկրների համար
Ասիայում, Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում մոտ 30 դեղարտադրողներ կպատրաստեն Merck & Co ընկերության՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ հաբերի էժան տարբերակները։ Merck-ի հակավիրուսային հաբը հազվագյուտ օրինակ է դեղագործության ոլորտում:
Ըստ բրիտանական «Reuters» գործակալության՝ նախատեսում է դեղահաբերը հատկացնել 105 քիչ զարգացած երկրների: Ծրագիրն իրականացվելու է ՄԱԿ-ի աջակցությամբ՝ համավարակի դեմ պայքարում աղքատ երկրներին առավել հասանելի դեղամիջոց ապահովելու շրջանակում։
Ամերիկյան ընկերությունը հոնորարներ չի ստանա դեղահաբի էժան տարբերակի վաճառքի համար, քանի դեռ համավարակը շարունակվում է: