Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ Ռուսաստանի խաղաղապահները հումանիտար օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի անապահով ընտանիքների 54 երեխաների:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը նշել է, որ նախատեսվում է հումանիտար ակցիա անցկացնել նաեւ Մարտակերտի շրջանի Ջանյաթաղ գյուղում:
Խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները հումանիտար ակցիայի շրջանակում նվերներ են հանձնել երեխաներին:
ՌԴ խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները 2022-ի առաջին եռամսյակում բարեգործական կազմակերպությունների հետ 30-ից ավելի հումանիտար ակցիաներ կանցկացնեն ԼՂ առանձին շրջանների ու քաղաքների կարիքավոր բնակիչների համար: