Վիրավոր զինվորներին վերականգնողական բժշկական օգնություն տրամադրելու նպատակով 2021-ին նախատեսված ծրագրի շրջանակում 3 միլիարդ 296 միլիոն դրամ հատկացումը տարվա ընթացքում շարունակ վերանայվել է:
Ըստ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ պետբյուջեից 2021-ի ծրագրի համար նախատեսված ընդհանուր գումարը եղել է 6 միլիարդ 700 միլիոն դրամ:
Նախարարը շեշտել է, որ 2021-ին, հետպատերազմական իրավիճակով պայմանավորված, վիրավոր զինվորներին վերականգնողական բժշկական օգնության ամբողջական տրամադրումը եղել է եւ շարունակելու է լինել նախարարության ուշադրության կենտրոնում:
Ըստ Ավանեսյանի՝ գումարի չափը վկայում է, որ զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին տրամադրվող բժշկական օգնության ծավալն էապես աճել է եւ ֆինանսավորման օֆերտայի սկզբունքի շնորհիվ սահմանափակված չէ տարեկան բյուջետային շրջանակով: