Ըստ ամերիկյան Bloomberg Economics-ի՝ 2021-ի մարտին ԱՄՆ Կենտրոնական բանկի կողմից գնաճի նկատմամբ տոկոսադրույքների բարձրացումից հետո Թուրքիան հայտնվել է տնտեսապես ամենախոցելի երկրների շարքում:
Bloomberg Economics-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԱՄՆ ԿԲ-ի կողմից տոկոսադրույքների բարձրացումից հետո ամենախոցելի տնտեսությամբ երկրների ցանկը գլխավորում է Արգենտինան, որին հաջորդում է Թուրքիան, այնուհետեւ՝ Հարավային Աֆրիկան, Կոլումբիան, Եգիպտոսը եւ Բրազիլիան:
Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիայի նման պետությունները, որտեղ էներգիայի արտահանումը կարեւոր տեղ է զբաղեցնում տնտեսության մեջ, այդ առումով նվազ խոցելի երկրների թվում են: