ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Արցախում 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների շուրջ 100 փորձանմուշներ նույնականացվել են հոլանդացի մասնագետների օգնությամբ։
«Գործընթացն ավարտված է։ Ներկայումս մեզ մոտ փորձանմուշներ չեն մնացել, որոնք չեն հետազոտվել կամ նույնականացման հերթում են գտնվում»,- ընդգծել է Ավանեսյանը։
Ըստ նախարարի` ցավոք, մնում են մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ ԴՆԹ հետազոտություն իրականացնել հնարավոր չէ։