Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ է ընտրվել հոլանդացի սենատոր Թինի Կոքսը: Քվեարկությունը տեղի է ունեցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի նիստում։ Կոքսը ստացել է 164 ձայն։ Նրա մրցակիցը՝ ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության ղեկավար, Գերագույն ռադայի պատգամավոր Մարիա Մեզենցեւան, ստացել է 80 ձայն։
Կոքսը նիդերլանդական Սոցիալիստական կուսակցության անդամ է եւ ԵԽԽՎ-ում «Միավորված եվրոպական ձախերի» խմբի ղեկավարը: Նա այդ պաշտոնում փոխարինել է բելգիացի սենատոր Հենդրիկ Դամսին։ ԵԽԽՎ ղեկավարն ընտրվում է վեհաժողովի ներկայացուցիչներից երկու տարի ժամկետով։