ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Հայաստանից եւ ԼՂ բնակավայրերից ավելի քան 150 ուխտավոր ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների աջակցությամբ այցելել են Մարտունու շրջանի Ամարաս հնագույն վանական համալիր։
Զորակազմի ներկայացուցիչ Դենիս Ֆարտունովը նշել է, որ խաղաղապահ զորակազմն ապահովում է ուխտավորների անվտանգությունը, որոնք ժամանում են ինչպես շարասյան կազմում, այնպես էլ առանձին՝ անձնական մեքենաներով։
Կողմերի սահմանազատման գծի մոտ գտնվող վանական համալիրի կառույցներում եկեղեցական ժամերգությունից առաջ ռուս խաղաղապահները շրջայց են կատարել համալիրի հարակից տարածքում, իրականացրել են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության միջոցառումներ։
Խաղաղապահները նաեւ ապահովել են Ստեփանակերտ-Ամարասի վանք երթուղով ուխտավորների ավտոշարասյան տեղաշարժի անվտանգությանը: