Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից (ՀԱՕԿ) հայտնել են, որ Տոկիոյի օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով 2022-ի մայիսի 13-29-ը տեղափոխված ջրային մարզաձեւերի աշխարհի հերթական առաջնությունը դարձյալ հետաձգվել է։ Ջրային մարզաձեւերի աշխարհի հերթական առաջնությունն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել 2021-ի հուլիսի 16-ից օգոստոսի 1-ը։
ՖԻՆԱ-ի գործկոմը համավարակի պատճառով որոշել է աշխարհի առաջնությունը հետաձգել եւս մեկ տարով՝ 2023 թվականը: Ընդ որում, 2023-ի առաջնության ստույգ ժամկետները նույնպես դեռ որոշված չեն:
Ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությունում մեդալներ են խաղարկվում լողում, սուզալողում, ջրացատկում, ջրագնդակում եւ արտիստիկ (սինքրոն) լողում: