Ըստ ամերիկյան ABC News հեռուստաալիքի՝ Ավստրալիայի իշխանությունները 14 միլիոն դոլարով (շուրջ 20 միլիոն ավստրալական դոլար) ձեռք են բերել երկրի բնիկների դրոշի իրավունքը։ Այսուհետեւ բնիկների դրոշը կարելի է ազգային դրոշի պես նույնքան ազատորեն օգտագործել:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ դրոշի օգտագործումն այսուհետեւ անվճար կլինի բոլորի համար, միաժամանակ հորդորելով բնիկների դրոշին վերաբերվել նույնպիսի հարգանքով ու արժանապատվությամբ, ինչպես Ավստրալիայի ազգային դրոշին:
Սքոթ Մորիսոնը հավելել է, որ ավստրալացիներն արդեն կարող են դրոշն ամրացնել մարզաշապիկներին, օգտագործել թվային պատկերով, բոլոր լրատվամիջոցներում, տեղադրել մարզադաշտերում, զետեղել կայքերում՝ առանց թույլտվության եւ օգտագործման դիմաց վճարելու անհրաժեշտության։
Ավստրալիայի բնիկների դրոշը երկգույն է՝ կարմիր եւ սեւ շերտերով, կենտրոնում դեղին շրջանակ է։ Դրոշը մշակել է նկարիչ Հարոլդ Թոմասը։ 2018-ին բնիկների դրոշը գնել է բնիկների հետ առնչություն չունեցող WAM Clothing ընկերությունը: Դրոշի պատկերի ցանկացած օգտագործման դեպքում ընկերությունն առանձին վճար եւ հատուկ թույլտվություն էր պահանջում: