Ըստ թուրքական «Hüriyyet» պարբերականի՝ Անկարան մտադիր է ավիաչվերթեր բացել դեպի Հայաստանի տարբեր մարզեր՝ ընդլայնելով առեւտրային կապերը Երեւանի հետ: Պարբերականի տվյալներով դրա շուրջ քննարկումներ են ընթանում Թուրքիայի նախագահի վարչակազմում։
Որպես առաջին քայլ Անկարայում որոշում է ընդունվել բացել ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ: Հետագայում օրակարգում կհայտնվի այլ շրջաններ իրականացվելիք թռիչքների հարցը, մասնավորապես Վանը կարող է զբոսաշրջային վայր դառնալ հայերի համար։
Թուրքիան Հայաստանի հետ օդային եւ ցամաքային սահմանը միակողմանի փակել է 1993-ին: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ թուրքական քաղավիացիան հաստատել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ավիահաղորդակցության բացումը, ըստ այդմ որոշվել է չվերթեր իրականացվել շաբաթական երեք անգամ: