Pfizer եւ BioNTech դեղագործական ընկերությունները հայտարարել են 18-55 տարեկան առողջ չափահասների շրջանում «Օմիկրոն» մանրէահիմքի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների մեկնարկի մասին:
Հետազոտության ընթացքում կստեղծվեն տարբեր խմբեր՝ ՔՈՎԻԴ-19-ի եւ «Օմիկրոնի» դեմ Pfizer-ի եւ BioNTech-ի արդեն կիրառվող պատվաստանյութի ներարկման տարբեր սխեմաները համեմատելու նպատակով: Ակնկալվում է, որ փորձարկումներին կմասնակցի շուրջ 1420 մարդ: