Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել ու տարհանվել է եւս մեկ զինծառայողի աճյուն:
Զոհվածի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների եւ ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման ընթացքում հաստատվել է ընդհանուր 1708 աճյուն: