Ըստ ԱՄՆ պաշտպանական համագործակցության գործակալության՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ հավանություն է տվել Եգիպտոսին 2,5 միլիարդ դոլար գումարի զենք վաճառելու ծրագրին:
Պետդեպարտամենտը հավանություն է տվել Եգիպտոսի կառավարությանը 2,2 միլիարդ դոլարի C-130J-30 Super Hercules 12 ինքնաթիռներ եւ դրանց օժանդակ սարքավորումների, ինչպես նաեւ 355 միլիոն դոլարով վերգետնյա բազավորման SPS-48 հակաօդային պաշտպանության երեք ռադարների վաճառքին:
«Առաջարկվող վաճառքը կաջակցի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը եւ ազգային անվտանգությանը՝ օգնելով բարձրացնելու ՆԱՏՕ-ին չանդամակցող խոշոր դաշնակցի անվտանգությունը, որը շարունակում է կարեւոր ռազմավարական գործընկեր մնալ Մերձավոր Արեւելքում»,- ասված է Պետդեպարտամենտի հայտարարությունում։