Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Իրանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամեդ Ռեզա Աշտիանիի եւ պաշտոնական այցով Իրան մեկնած Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումը:
Կողմերը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները:
Հասանովի այցից օրեր առաջ Բաքուն եւ Թեհրանը քննարկել են ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր: