Ըստ ՉԺՀ ԱԳՆ մամուլի ծառայության՝ Չինաստանի արտգործնախարար Վան Ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ պահանջել է, որ Միացյալ Նահանգները դադարեցնի խանգարելը Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացմանը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի թայվանական հարցում կրակի հետ խաղալը եւ վերջ տա հակաչինական տարատեսակ խմբակներ ստեղծելուն:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ Չինաստանում մարդու իրավունքների խախտումների պատճառով պաշտոնական պատվիրակություն չեն ուղարկելու Պեկին` Ձմեռային օլիմպիական խաղերին:
Այդ մեղադրանքները պաշտոնական Պեկինը բազմիցս հերքել է։ Դիվանագիտական բոյկոտը չի վերաբերում ամերիկացի մարզիկների մասնակցությանը։ ԱՄՆ որոշումը պաշտպանել են Մեծ Բրիտանիան, Ավստրալիան եւ Կանադան։