ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ պատերազմից խուսափելու միակ հնարավորությունը լեզու գտնելն է, թեեւ լարվածության թեման շահարկող շատ մարդիկ կան։ Նա հավելել է, որ առճակատումը թույլ չտալու միակ հնարավորությունը անվտանգության երաշխիքների վերաբերյալ փոխշահավետ պայմանավորվածություն ձեռք բերելն է:
«Բանակցությունները մեր հարաբերություններում անքակտելի անվտանգության սկզբունքի կիրառումն են, ինչն ամրագրված է եվրոպական եւ միջազգային բոլոր հիմնարար փաստաթղթերում, երբ մի կողմի անվտանգությունը չի կարող ձեռք բերվել մյուս կողմի անվտանգության հաշվին»,– ասել է Մեդվեդեւը։
Մեդվեդեւը շատ վտանգավոր է որակել ԱՄՆ Սենատի անդամներից մեկի այն արտահայտությունը, թե Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ միջուկային սահմանափակ բախման, միջուկային հարվածների փոխանակման հավանականությունը չի բացառում։
Մեդվեդեւը նշել է, որ երբ առճակատման մասին խոսում են ամերիկյան Սենատում իշխանություն ունեցողները, շատ տխուր է։ Ըստ ՌԴ ԱԽ փոխնախագահի՝ Կարիբյան ճգնաժամը ցույց տվեց, որ նման քայլերը կարող են մարդկության քաղաքակրթության վերջը լինել։