Թուրքական սոցիոլոգիական հետազոտությունների «MetroPOLL» ընկերությունը հարցում է արել հանրության շրջանում՝ պարզելու համար՝ ովքեր են ցանկանում ապրել կամ սովորել արտերկրում։ Հարցվածների 53%-ը հայտնել է, որ կողմ է արտերկրում ապրելուն, 45%-ը՝ դեմ։
Վերջին ժամանակաշրջանում ազգային արժույթի՝ թուրքական լիրայի՝ դոլարի եւ եվրոյի նկատմամբ զգալի արժեզրկումը եւ աճող անձնագրային ծախսերը բացասաբար են անդրադառնում Թուրքիայում քաղաքացիների՝ արտերկիր մեկնելու ծրագրերի վրա։ Արտերկիր մեկնելու աճը պայմանավորված է կյանքի որակի նվազմամբ եւ քաղաքական մթնոլորտով։ Այդ միտումը հատկապես նկատվում է երիտասարդների շրջանում։
Արտերկիր մեկնելու ամենաքիչ ցանկությունն են հայտնել Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» (ԱԶԿ) կուսակցության աջակիցները (21,4%)։ Իշխող ուժի համախոհների 77,4%-ը բացասական պատասխան է տվել։
Ուրիշ երկում ապրելու ցանկություն են հայտնել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) կողմնակիցները։ Հարցմանը մասնակցած քրդամետ ուժի համախոհների 82,3%-ը՝ դրական, իսկ 15 %-ը բացասական պատասխան է տվել։