Ստեղծագործելիս միշտ կան խանգարող բաներ, բայց ի վերջո նպատակը բյուրեղացումն է. գաղափարին համապատասխան մոտեցում պետք է գտնվի, որպեսզի բառերի ու շատախոսության կարիք չլինի այլեւս, գործը ինքն իրենով արդեն արտահայտվի: Մենք շատ ենք խոսում արվեստի «մասին», բայց «արվեստը» չենք խոսում, կարծում եմ, այդ «մասինը» պետք է դուրս գա: Դա ամենահեշտն է՝ խոսել արվեստի մասին, օգտագործել այն որպես հագուստ, բայց արվեստը մարմին է, ավելին, քան հագուստը։ Պետք է փորձել վերապրել, եւ, եթե արվեստագետ եք, օրինակ, այն ինքն իրեն կդրսեւորվի: Սա է տարբերությունը: