Բելառուսական «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի տվյալներով՝ բելառուսցի քաղբանտարկյալների թիվն անցնում է 1000-ից։
Իրավապաշտպանների կազմած ցանկում ներառվել է Ալեքսանդր Լուկաշենկոյին եւ այլ պաշտոնյաների վիրավորելու համար ազատազրկման դատապարտված եւս 9 մարդ, եւս 3-ն ազատազրկվել է «թշնամանք հրահրելու» մեղադրանքով։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Բելառուսում 2020-ի վիճահարույց նախագահական ընտրություններից հետո ավելի քան 35 հազար մարդ է կամայականորեն կալանավորվել: Հազարավոր բելառուսներ, բռնաճնշումներից դրդված, ապաստան են փնտրում արտասահմանում։