Արկածային պատմությունները եւ աշխարհագրության հանդեպ սերը Արտյոմին 13 տարի առաջ լեռներ հասցրին, իսկ հիմա նա արդեն փորձառու լեռնագնաց է։ 2014-ին հիմնադրեց «Armland» արշավային ակումբը։ Եվ հենց այդ տարվանից այն Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի պաշտոնական գործընկերն է։ Իրականացրել են ավելի քան 600 արշավներ, լեռնային վերելքներ, էքսպեդիցիաներ Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս։
Դպրոցում սիրածս առարկան աշխարհագրությունն էր, որը բերեց Սլավոնականի տուրիզմի ֆակուլտետ։ Համալսարանական տարիներից սկսեցի լեռներ բարձրանալ ու վարակվեցի, սիրեցի էս ամենը։
Եթե ծնված լինեի, օրինակ, ծովափնյա ինչ-որ երկրում, ծովահեն կդառնայի։ Այս ամենի մեջ ինձ դուր է գալիս նորը բացահայտելը։ Դեռ փոքրուց ինձ հետաքրքիր են եղել արկածային պատմությունները, ֆիլմերը, գրքերը։ Եվ կարծում եմ՝ մարդու բնական պահանջն է նորը բացահայտելը։
Տանում են ավելի խաղաղ տեղ, տանում են դեպի երջանկություն, ազատություն։
Արտյոմի ամբողջ կյանքը լեռների մասին է՝ աշխատանք, սիրելի զբաղմունք, կարիերա։ Նա ստիպված չէ անել մի բան, որի վարձատրությունն ընդամենը գումարն է։
Ինձ ծանոթներս հաճախ են ասում՝ ինչ լավ կարգավիճակում ես։ Գիտե՞ք՝ ես այս ամենին նույնիսկ որպես բիզնես չեմ վերաբերվում։ Մերն ավելի սպորտային միջոցառում է եւ հետո միայն բիզնես։ Ես նույնիսկ չեմ կարողանում ասել, որ սա բիզնես է։ Սա ստեղծագործական աշխատանք է եւ իմ տաղանդի, համառության շնորհիվ ինձ գումար է բերում․ այդքանը։
Նրա հետ խոսելու եւ խնդրելու, որ թույլ տա բարձրանալ եւ անվտանգ իջնել։ Հա, հա, ես խոսում եմ լեռների հետ։ Եվ պետք է հարգել լեռանը, երբ որոշում ես լեռ բարձրանալ։ Ես նաեւ հասկանում եմ, որ լեռները բնավորություն ունեն։
Մենակ գնալը վտանգավոր է։ Ես չեմ խրախուսում։ Կարող ես մի անգամ գնալ փորձի համար, բայց կարեւոր է լավ պատրաստված լինել։ Մի անգամ շատ բարկացած էի եւ 12 ժամում մենակ բարձրացա Արագածի բոլոր չորս գագաթները։ Ամբողջ ընթացքում վերլուծում էի այդ պահին եղած կոնֆլիկտը։
Շատ։ Բայց ես սխալ եմ արել։ Ամեն ինչ կարող էր պատահել։ Հիմա աշխատում եմ այդպես չանել։
Ես ավելի սիրում եմ խմբային վերելքներ։ Ինձ մեծ խմբերի հետ ավելի հետաքրքիր է աշխատել։ Դա նաեւ լավ է ստացվում։
Մենք զրուցեցինք նաեւ «լեռներ նվաճել» արտահայտության մասին, որն Արտյոմն ինքը երբեք չօգտագործեց իր խոսքում։
Լեռնագնացության մեջ շատ է տարածված այդ արտահայտությունը՝ ես նվաճում եմ այս կամ այն լեռը։ Ո՞վ է մարդը, որ լեռ նվաճի։ Լեռը չեն նվաճում, բարձրանում են։ Լեռը միլիոնավոր տարիներ իր տեղում կանգնած է, մարդն է անցողիկ։ Դու այնտեղից բերում ես հիշողություններ, լուսանկարներ, որովհետեւ դու հյուր ես։
Հանգստություն։ Մարդիկ անընդհատ էս աղմուկի մեջ են, բետոնը, շենքերը խանգարում են։ Իսկ երբ գնում ես լեռներ, տեսնում ես այն, ինչը միշտ էդպես է եղել, ինչը նաեւ քեզնից հետո նույնն է մնալու։ Լեռներում դու լսում ես բնության ձայնը։
Հա, ինքս ինձ նույնպես լսում եմ։
Ինքնավստահ, համառ, վստահ սեփական ուժերին։ Նաեւ համբերատար։ Շատ հաճախ մարդիկ գերազանցում են իրենց սպասումները։ Իսկ դա կարեւոր է։ Նրանք ավելի կամային են դառնում։
Լեռներում հասկանում ես, որ ուժեղ ես, համբերատար, ունես կամքի ուժ։ Կարող ես դիմանալ բոլոր եղանակային պայմաններին։ Ես տեսել եմ եղանակների դրսեւորման բոլոր ձեւերը։ Դժվար էր, բայց անցել ենք դրա միջով՝ կարկուտ, կայծակ, անձրեւ։
Արտյոմը հիմա դասավանդում է Սլավոնական համալսարանում։ Կարեւորում է դասերի գործնական հատվածը, հատկապես այս ոլորտում։ Փորձառությունը շատ կարեւոր է, եթե ուզում ես լավ մասնագետ դառնալ, լավ պատկերացում կազմել աշխատանքի մասին։ Հետո զրուցեցինք իր կուտակած փորձից։ Ինչքան ավելանում է փորձառությունը, այնքան ավելի զգույշ ես դառնում, ավելի պատասխանատու։ Մի խոսքով` փորձը բերում է նաեւ պատասխանատվություն։
Խանգարում է, բայց կարելի է հաղթահարել։ Վերջերս Ինստագրամում գրել էի դրա մասին՝ ինչքան շատ փորձ, այնքան շատ վախեր։
Գիտակցում եմ, որ ունեմ փորձ։ Հետո միշտ շատ ուշադիր ենք, որ ճիշտ կազմակերպենք ժամանակային գրաֆիկը։ Այս ոլորտում դա կենսական անհրաժեշտություն է։ Օրինակ` 2020 թվականին հաճախ էին անձրեւներ լինում, մենք անընդհատ փոխում էինք արշավների վայրը կամ օրը։ Մարդիկ երբեմն հիասթափվում էին, բայց դա նրանից էր, որ լավ չէին պատկերացնում հնարավոր վտանգները, իսկ այս դեպքերում ռիսկի գնալ պետք չէ։ Այս ոլորտում պետք չէ նաեւ տեղի տալ հաճախորդների կապրիզներին։ Եթե ընտրել ես այս ընկերությանը, այս ուղեկցորդին, պետք է նաեւ վստահել նրանց։ Ուղեկցորդը պատասխանատու է յուրաքանչյուրի կյանքի համար։
Հպարտություն։ Դա զգացել եմ, երբ առաջին անգամ բարձրացել եմ Արարատ լեռը եւ հասել գագաթին։ Դա լրիվ ուրիշ զգացում էր։ Ես այլ արշավականների հետ էի գնացել, ուղեկցորդ չէի։ Եվ կային մարդիկ, որ լացում էին։ Այդպիսի վերելքներից հետո կան մարդիկ, որ այլեւս չեն բարձրանում նույն լեռը, որ պահպանեն այդ զգացումները։
2017 թվականին Արցախում էի, եւ երեւի ամենասիրելի ու ամենաֆանտաստիկ տեսարաններով արշավը եղել է հենց այդ ժամանակ։ Արցախի Դիզափայտ լեռն էինք բարձրացել, որը հիմա օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Այնտեղից մենք տեսնում էինք Կովկասյան լեռները, երեւում էին Պարսկաստանի լեռները, Սյունիքի ամբողջ լեռնաշղթան եւ Արամազդ լեռը։ Մենք ամպերից վեր էինք։
2020 թվականին 110 հոգանոց խումբն ուղեւորվեց Աժդահակ, դա, կարծեմ, «Արմլենդ»-ի պատմության ամենամեծ խմբային վերելքն էր։
Հետաքրքիր փորձ էր։ Lockdown էր։ Վերելքի համար ընտրեցինք Աժդահակը։ Շատ սիրուն լեռնաշղթա է։ Սովորականից ավելի շատ մարդ հավաքվեց։ Մենք հրավիրեցինք նաեւ ուրիշ ակումբներից փորձառու արշավականների, մեզ հետ լեռներ բարձրացած այլ արշավականների, որպեսզի կարողանանք ուղեկցել 110 հոգու։ Գիտեինք, որ անձրեւ է գալու։ Պետք է հասցնեինք մինչեւ ժամը չորսը իջնել։ Բարդ էր մի տեմպով քայլեցնելը։ Կային, որ դժվարանում էին, հետ էին մնում։ Բայց ուղեկցորդների շնորհիվ ճիշտ ժամին խումբը հասավ բեռնատարների մոտ։ Միայն մեկի ոտքն էր բռնվել։ Ինձ ռացիայով ասացին դրա մասին։ Ես ու մի ուղեկցորդ նորից բարձրացանք։ Նրան նույնպես բարեհաջող հասցրինք իջեցնել։ Շատ հոգնած էինք։ Հաջորդ օրը նույնիսկ աշխատանքի չենք գնացել։
Իմ սիրած քաղաքը Շուշին է, եւ Հունոտի կիրճում հյուրատուն եւ տուն կուզենայի կառուցել։ Վերջին անգամ 2020 թվականի սեպտեմբերին էի այնտեղ ու մտածում էի՝ ոնց պետք է դա անել։
Իմ երազանքների լեռը Մակ-Քինլին է։ Ուզում եմ արդեն ճամփորդել Հյուսիսային Ամերիկայում, ավելի կոնկրետ՝ լինել Ալյասկայում եւ բարձրանալ Մակ-Քինլին, որն ամենաբարձր գագաթն է Հյուսիսային Ամերիկայում։ Իմ ճամփորդությունների աշխարհագրությունն ինձ մոտ ապագայում կտանի այնտեղ։
Մենք պայմանավորվեցինք, որ ես իրենից էլի հարցազրույց կվերցնեմ, արդեն երբ վերադառնա Հյուսիսային Ամերիկայից։
Հարցազրույցը՝ Վիկտորիա Սամուելի