ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում ընդգծում է, որ Հայաստանի ընտրողները Նիկոլ Փաշինյանին չեն տվել մանդատ՝ Թուրքիային եւ Ադրբեջանին միակողմանի զիջումների համար: Զրույցի ընթացքում զուգահեռներ են անցկացվում 1918-1920 թվականների Հայաստանի Հանրապետության ճակատագրական դրվագների եւ մեր օրերի միջեւ՝ Բաթում, Ալեքսանդրապոլ, Շուշի: Սաղաթելյանը վստահ է, որ Փաշինյանը պատրաստվում է ցավալի զիջումների Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի համար կենսական հարցերում: