Բանակի օրվա առթիվ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորական խոսք է հղել՝ շնորհակալություն հայտնելով ռազմական համագործակցության համար:
«Այսօր Հայաստանում նշվում է Բանակի օրը, եւ մենք մեր երախտիքն ենք հայտնում զինված ուժերի ծառայողներին եւ շնորհակալություն հայտնում Հայաստանին ռազմական գործակցության, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար։ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար: Ուժ եւ տոկունություն ենք մաղթում նրանց ընտանիքներին եւ սատարողներին»: