ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է քննարկել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, Ռուսաստանը պատրաստ է:
«Խնդրեմ, թող գա Մոսկվա, Սոչի, Սանկտ Պետերբուրգ, որտեղ կհամաձայնեն: Իսկ եթե ցանկանում է քննարկել Դոնբասը, խնդրում եմ դիմել կոնտակտային խմբին, քանի որ, ըստ նորմանդական ձեւաչափի որոշման, կարգավորման բոլոր հարցերը պետք է քննարկվեն Կիեւի եւ Դոնեցկի, Կիեւի եւ Լուգանսկի միջեւ ուղղակի կապի ժամանակ»,- շեշտել է ՌԴ արտգործնախարարը: