Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ հունվարի 28-ին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել ու տարհանվել է ռազմական գործողությունների մասնակից կամավորականի աճյուն։
Զոհվածի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
44-օրյա պատերազմի ընթացքում զոհված եւ անհայտ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքների, ինչպես նաեւ ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1709 աճյուն: