Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցը հիմնադրվել է 1971 թվականին: Որոշ ժամանակ անց սահադաշտ չունենալու պատճառով այն փակվել ու վերաբացվել է 2015-ին` արդեն ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով:
Մարզադպրոց այցելելուն պես աշակերտներն առաջին հերթին գալիս են հանդերձարան, որտեղ ծնողները մեծ ջանքով փորձում են նրանց չմուշկներ հագցնել: Այդ ընթացքում դատարկ սահադաշտում սառույցը հարթեցվում է, եւ հանդերձարանում չմուշկ հանողներն ու հագնողները տեղերով արագորեն փոխվում են:
Հետո աշակերտներն անմիջապես գեղասահորդի դերի մեջ են մտնում. կեցվածքը փոխվում է, բոլորը խոսում են մարմնի պլաստիկայից, ճկունությունից, մազերը բարձր հավաքում են ամրակալներով, ու մի պահ հանդերձարանում տիրող մթնոլորտը հեշտությամբ կարելի է շփոթել բալետի դպրոցի հետ:
Սահադաշտում տարբեր մարզիչների մոտ կողք կողքի սահում են սկսնակներ եւ արդեն արհեստավարժ գեղասահորդներ: Եվ մինչ ոմանք սովորում են ճիշտ ընկնել ու բարձրանալ, մյուսները թռիչքների ու վայրէջքների փորձարկումներ են անում:
Մարզադպրոցի աշակերտների խումբը տոնական ելույթից առաջ:
Բարձր ու ձիգ կապած մազերը թեեւ ոչ բոլորին են դուր գալիս, բայց թռիչքների ու պտույտների համար ամենապրակտիկ տարբերակն են:
Վերջնական տեսք ստալանուց հետո դեռ պետք է մտածել արտիստիզմի եւ կեցվածքի մասին:
Ընկնելուց խուսափելու համար առաջին ու կարեւոր քայլը չմուշկները ճիշտ կապելն է:
Երաժշտությունը միացվում է, սահադաշտը բաժանվում է երկու մասի` ըստ մարզիչների, դասապրոցեսը համարվում է սկսված:
Գեղասահորդների համար կարեւոր են հավասարակշռություն պահելու եւ տարածության մեջ կողմնորոշվելու հմտությունները:
… ոչ միայն դիմացից, այլեւ թիկունքից զգալու ու տեսնելու ունակությունը:
Էդգար Գրիգորյանը արդեն 22 տարի աշխատում է բեմադրիչ-մարզիչ:
Գալարագծերի, պտույտների եւ թռիչքների հետ կարեւոր է համարվում նաեւ սահադաշտի տարածքի ամբողջական օգտագործումը:
Տոնական ելույթից առաջ ուսանողները նախապատրաստական վերջին աշխատանքներն են անում:
Տարիքային ամենափոքր խմբի 4 տարեկան աշակերտները համարվում են ավելի համարձակ ու ճկուն:
Խմբային պարի ժամանակ գնահատվում են շարժումների համաձայնեցումն ու բոլոր տարրերի միաժամանակ կատարումը:
Տոնական հանդերձանքը դեռ բավարար պայման չէ դերն ամբողջությամբ զգալու համար:
Գլխավոր մարզիչ, մեթոդիստ Ալինա Բադալյանն ուսանողներին պատրաստում է տոնական ելույթի:
Դրվագ տոնական ելույթից։ Նստած դիրքում պտույտը գեղասահքի բարդ շարժումներից է:
Սահադաշտից դուրս գալուց անմիջապես հետո չմուշկներին ամրացնում են ռետինե կամ պլաստմասե պաշտպանիչներ:
Մեքենան հարթեցնում է սառույցը` պատրաստելով սահադաշտը հաջորդ ելույթների համար: