ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամերիկացի զինծառայողները մոտ ժամանակներս կմեկնեն ՆԱՏՕ-ի արեւելաեվրոպական երկրներ: Սպիտակ տան տվյալներով՝ դաշինքի «արեւելյան ճակատի» ուժեղացման բարձր պատրաստության վիճակում են 8,5 հազար ամերիկացի զինվորականներ։
Զորակազմը նախատեսված է Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո դաշինքի անդամ երկրների տարածքում հնարավոր տեղակայման համար: Խոսքն այն երկրների մասին է, որոնք Ուկրաինայի շուրջ իրադրության լարվածության աճի պայմաններում վախենում են սեփական անվտանգության համար։
Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման հարցը քննարկվել է ԱՄՆ-ի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի անդմների հետ Ռուսաստանի բանակցությունների ընթացքում: