Ըստ Daily Beast պարբերականի՝ ԱՄՆ-ում ձերբակալվել է Կանզաս նահանգի բնակիչը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին սպանելու սպառնալիքի մեղադրանքով։
Ըստ New York Post-ի տեղեկությունների՝ ավելի վաղ Կանզասի ոստիկանությունը Գաղտնի ծառայությանը տեղեկացրել էր, որ Սքոթ Մերիմենը զանգահարել է իրենց եւ ասել, թե գնում է Վաշինգտոն՝ նախագահին տեսնելու։
Մերիմենն իրավապահ մարմինների աշխատակիցներին հայտարարել էր, թե գնում է Սպիտակ տուն՝ Բայդենին ասելու, որ մարդիկ «մինչեւ կոկորդը կուշտ են երկրում եղած պառակտումից, որ նա պետք է դեմքով շրջվի Աստծո կողմը»։ Սքոթ Մերիմենը նաեւ օրեցօր ավելի սպառնալից բառապաշարի կիրառմամբ ֆեյսբուքյան մի շարք գրառումներ է արել։
Հատուկ ծառայության աշխատակիցները Մերիմենին ձերբակալել են հունվարի 26-ին ռեստորանի ավտոկայանատեղիում Կանզասից Մերիլենդ մեկնելիս։ Կասկածյալի մոտ հայտնաբերվել են լիցքավորված փամփշտակալ եւ թիրախներին հետեւելու համար նախատեսված օպտիկական խողովակ։ New York Post թերթի տվյալներով՝ Սքոթ Մերիմենի դեմ քրեական գործ է հարուցվել։