Երեկ բանակի օրն էր։ Մի ժամանակ այս օրը իշխանությունը խոսում էր այն մասին, թե ինչքան բան է անում բանակը, որ մենք մեզ հպարտ զգանք։ Սերժ Սարգսյանն ասում էր նույնիսկ, որ անցած երեք տասնամյակում բանակը փառահեղ հաղթանակներ է տարել «եւ վերջին պատերազմում հայրենադավ, վախկոտ ղեկավարների հրամանատարության ներքո ծանր պարտություն է կրել»։
Բանակը միայն մի անգամ է փառահեղ հաղթել՝ 1992-1994 թվականների պատերազմում։ Այդ հաղթանակն ընդամենը երեք տասնամյակ կերակրել է մեր հպարտությունը։ Ու վերջ։
Ի՞նչ է նշանակում կերակրել հպարտությունը։ Նշանակում է ապավինել հակառակորդի վախին, որ էլ հարձակվելու «ղալաթ» չի անի։ Դու ինչո՞վ ես հպարտ, որով կերակրում ես այդ հաղթանակից հետո իշխանության եկող բոլոր ամեղսունակների պարտավորությունը, որ քո հպարտությանը մատով չդիպչեն։
Հպարտությունդ պիտի մի կողմ դնեիր։ Ոչ մեկին չպետք է նայեիր հաղթանակի միջով, այլ միայն՝ արարման։
Հպարտությունը հենց արարմանն է խանգարում, քանի որ քեզ ինչ-որ բանից վեր է դնում։ Տերը հպարտ է իր ստրուկների քանակով։ Նա չգիտի, որ հենց այդ քանակն էլ իր դեմ է, մի օր այդ ստրուկները ոտքի են կանգնելու։ Իսկ ինչո՞ւ են ոտքի կանգնելու։ Որովհետեւ ինքը մատը մատին չի խփել, որ ստրուկներն արժանապատվություն ունենան։
Մեր բանակն այսօր հպարտ լինելու թեմա չէ։ Հպարտությունը սիրում է գործողություն, որտեղ դու միշտ ապացուցում ես ինչ-որ բան։ Ապացուցում ես, դիցուք, որ կարող ես անել անհնարինը։ Մենք նույնիսկ հնարավորը չարեցինք։
Երեսուն տարի մենք հպարտ էինք սպասվող փորձանքի մասին երջանիկ անտեղյակության մեջ։ Եթե հպարտությունը կենդանի օրգանիզմ լիներ, կսարսափեր, թե իր հաշվին ինչ անպատասխանատվություն է խնամվում մի ամբողջ պետության մեջ։
Հպարտությունն, այո, սովորաբար գալիս է կռվի հետ, երբ հաղթում ես ու դրա շնորհիվ բարձրանում է քո երկրի պետական դրոշը։ Այդպես է գրեթե բոլոր մարզաձեւերում։ Հպարտ ես հատկապես այն ժամանակ, երբ ինքդ քեզնից էլ չէիր սպասում այդ հաղթանակը։ Բայց այդ հպարտությունը երբեք ընդդեմ չի լինում։
Ես՝ Լեոնել Մեսիս, հպարտ չեմ ընդդեմ Կրիշտիանու Ռոնալդուի։ Մենք հպարտ էինք ընդդեմ։ Իսկ հիմա ընդդեմ ենք խեղճ։ Ահա թե ինչի հանգեցրեց մեր հպարտությունը։ Որովհետեւ իշխանությունը հաղթանակից հետո վստահեցինք «հայրենադավ վախկոտ ղեկավարների»։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: