Ըստ ամերիկյան Financial Times պարբերականի՝ Ուկրաինայի շուրջ ԵՄ-ի եւ ՌԴ-ի միջեւ լարվածության սրման պայմաններում Եվրամիությունում մտավախություն ունեն, որ ի պատասխան Արեւմուտքի պատժամիջոցների՝ Մոսկվան ի վիճակի է նվազեցնելու Եվրոպա մատակարարվող գազի ծավալները։
Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը հայտարարել է, որ 2021-ի վերջին երեք ամիսներին ռուսական գազի արտահանման ծավալները Եվրոպա տարեկան կտրվածքով նվազել են25 տոկոսով: Բրյուսելում ադրբեջանական գազը որպես այլընտրանք են դիտարկել:
Եվրամիությունն իրեն ապահովագրելու միտումով ադրբեջանական գազի՝ Եվրոպա մատակարարումների ավելացման շուրջ բանակցություններ է սկսել Ադրբեջանի հետ։ ԵՄ էներգետիկ հարցերով հատուկ հանձնակատար Քադրի Սիմսոնը փետրվարի սկզբին Ադրբեջանի էներգետիկայի, բնական ռեսուրսների նախարարների հետ հանդիպելու նպատակով կայցելի Բաքու։
Այս պահի դրությամբ Ադրբեջանը Եվրոպա է մատակարարում տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր գազ, որից 10 միլիարդը՝ Թուրքիա, մնացյալը՝ Իտալիա, Բուլղարիա, Հունաստան։