ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական օգնություն են փոխանցել հադրութցի փախստական բազմազավակ ընտանիքներից մեկին։
Ստեփանակերտում կազմակերպված մարդասիրական ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները բազմազավակ ընտանիքին տաք իրեր, հագուստ, խաղալիքներ, կենցաղային իրեր, դեղորայք եւ մթերք են փոխանցել։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Անդրեյ Կուդրինը նշել է, որ հաջորդ շաբաթ մարդասիրական ակցիա կանցկացվի ԼՂ Մարտակերտի շրջանում։
Ընթացիկ տարվա սկզբից ռուս խաղաղապահներն ավելի քան 50 ընտանիքի հասցեական մարդասիրական օգնություն են տրամադրել։