Ըստ ամերիկյան The Daily Mail պարբերականի՝ երկու շաբաթ առաջ թոքաբորբից մահացած կալիֆոռնիացի կատակերգու դերասան Քրիստիան Քաբրերան, որը հաճախ հանդես էր գալիս ընդդեմ պատվաստումների, մահից առաջ խոստովանել է, որ զղջացել է իր դիրքորոշման համար։
Քաբրերան թերահավատորեն էր վերաբերվում պատվաստանյութերին եւ պնդում էր, որ երբեք չի վարակվի կորոնավիրուսով։ Սակայն կաթոլիկական Սուրբծննդյան տոներից հետո նրա ՊՇՌ թեստը դրական էր ցույց տվել։
Հոսպիտալացնելուց հետո նրա մոտ հայտնաբերել են խորացած թոքաբորբ։ 40-ամյա տղամարդը մահից երկու օր առաջ հաղորդագրություն էր ուղարկել եղբորը, որ պատվաստվելուց հրաժարվելը ճակատագրական սխալ էր։ Քաբրերան եղբորը գրել էր, որ եթե ինքն ի վիճակի լիներ ժամանակը հետ շրջելու, անհապաղ կպատվաստվեր։
Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ներկայում աշխարհում 374.326.707 մարդ վարակվել է կորոնավիրուսով, ՔՈՎԻԴ-19-ը աշխարհում արդեն 5.662.721 մարդու կյանք է խլել։