ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը ՀՀ–ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում ԱՄՆ դեսպանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, եւ այդ գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:
ՀՀ փոխվարչապետը կարեւորել է ԼՂ հակամարտության վերջնական եւ համապարփակ լուծման հարցում Միացյալ Նահանգների դերն ու առաքելությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։