Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին հատուկ նիստ է անցկացրել:
Անվտանգության խորհուրդն ընթացակարգային քվեարկության ժամանակ կողմ է արտահայտվել նիստի անցկացման հարցում: Նիստի անցկացման կողմ են քվեարկել 10 երկրի ներկայացուցիչներ, Ռուսաստանի եւ Չինաստանի ներկայացուցիչներ դեմ են եղել, ձեռնպահ՝ երեք երկիր: Հանդիպման անցկացման համար անհրաժեշտ էր 9 կողմ ձայն։
Անվտանգության խորհրդի նախագահ, Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոնա Յուլը հայտարարել է, որ նիստին կմասնակցեն Ուկրաինայի, Բելառուսի, Լիտվայի և Լեհաստանի ներկայացուցիչները:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ավելի վաղ նշել էր, որ ՄԱԿ-ի ԱԽ առաջիկա նիստը հնարավորություն կընձեռի բացահայտելու Մոսկվայի պահվածքն ու մեկուսացնելու Ռուսաստանին համաշխարհային ասպարեզում։