Իտալական Dolce & Gabbana հեղինակավոր ապրանքանիշի ներկայացուցիչը հայտարարել է, որ 2022-ից սկսածէ իր հավաքածուներից ոչ մեկում բնական մորթի չի օգտագործելու։ Ի պատասխան սպառողների փոփոխական ճաշակի` ընկերությունը կանցնի էկոլոգիապես մաքուր արհեստական մորթիների կիրառման։
Ընկերության հաղորդակցությունների եւ մարքեթինգի գծով տնօրեն Ֆեդելե Ուսային հայտարարել է, որ Dolce & Gabbana-ն աշխատում է ավելի կայուն ապագա ստեղծելու ուղղությամբ, որը չի կարող կենդանու մորթու օգտագործում ենթադրել։ Նորաձության ամբողջ համակարգը կարեւոր դեր է խաղում սոցիալական պատասխանատվության հարցում եւ այն անհրաժեշտ է խրախուսել։
Dolce & Gabbana–ն կշարունակի աշխատել վերամշակված եւ վերամշակվող նյութերից, էկոմորթուց հագուստի եւ լրացումների ստեղծման վրա, ինչը կայուն այլընտրանք կդառնա բնական մորթուն։
Fur Free Alliance սկզբունքներին համապատասխանող նորաձեւության տան նոր քաղաքականությանն աջակցում են Humane Society of the United States եւ Humane Society International ընկերությունները։ Dolce & Gabbana–ն իր որոշման մասին հայտնել է Moncler–ի` մորթուց հրաժարվելու որոշումից մեկ շաբաթ անց։
Ավելի վաղ Gucci, Balenciaga, Bottega Veneta, Alexander McQueen, Brioni եւ Yves Saint Laurent ապրանքանիշները միավորող Kering-ը հայտարարել էր, որ 2022-ի աշնանից լիովին հրաժարվում է իր հավաքածուներում կենդանու մորթի օգտագործելու գործելաոճից։